Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է
31.10.2020 | 20:44

Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը: ՀՀ վարչապետի հետ հարցազրույցում Al Arabiya հեռուստաալիքի լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերում այդ հանգամանքին:

«Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար»,-պատասխանել է Փաշինյանը:


Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կցանկանար ասել ադրբեջանցիներին ու հայերին՝ Փաշինյանը նշել է. «Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանի ժողովրդի համար, և Ղարաբաղի ժողովրդի համար»:

Դիտվել է՝ 4727

Մեկնաբանություններ